Նորություններ
Լրահոս
ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ 8-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
08.11.2013
ՀՀ դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի կանոնակարգի համաձայն` Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ ս/թ նոյեմբեր ամսին անցկացնելու է օլիմպիադայի Կոտայքի մարզի տարածաշրջանային մրցումները:
Հրազդանի տարածաշրջանային մրցումները մեկնարկել են ս/թ նոյեմբերի 11-ին, ժամը 11օօ-ին, Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մարզադպրոցում, իսկ Նաիրիի տարածաշրջանում՝ մեկնարկելու են նոյեմբերի 13-ին, ժամը 11օօ-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում: Չարենցավանում նոյեմբերի 15-ին, ժամը 11օօ-ին տեղի թիվ 2 հիմնական դպրոցում ազդարարվելու է մրցումների սկիզբը, ինչպես նաև Կոտայքի տարածաշրջանում՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11օօ-ին՝ Աբովյանի շախմատի դպրոցում: