Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 7-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՆՈՐ ԳԵՂԻԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

04.11.2013

       Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որն այս տարի նվիրվել է Արցախյան ազատամարտի 25-ամյակին ու կրում է <<Լեզու և հայրենիք>> խորագիրը:
        ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների շուրջ 3170 աշակերտներ մասնակցել են փառատոնի դպրոցական փուլին, նրանցից շուրջ 310-ն ընդգրկվել են Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում տեղի ունեցած տարածքային փուլում: Նոր Գեղի համայնքի մշակույթի կենտրոնում կազմակերպված մարզային փուլին մասնակցել են 40 դպրոցականներ՝ 11-14 և 15-17 տարեկանների տարիքային խմբերում: Փառատոնի կանոնակարգի համաձայն՝ 40 մասնակիցներից ժյուրիի կողմից ընտրվել են վեց ասմունքողներ, ովքեր մասնակցելու են հանրապետական եզրափակիչ փուլին:
 Կրտսեր տարիքային խմբում հաղթողներ են ճանաչվել՝ համապատասխանաբար՝ Համբարձում Մուրադյանը (Պռոշյանի միջնակարգ դպրոց), Մեջլում Ասրյանը (Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց) և Կարեն Անտոնյանը (Զորավանի միջնակարգ դպրոց), իսկ ավագ տարիքային խմբում՝ Սիլվի Մինասյանը (Աբովյանի թիվ 1 ավագ դպրոց), Լիլիթ Եղիազարյանը (Արգելի միջնակարգ դպրոց) և Սերինե Վիրաբյանը (Քաղսիի միջնակարգ դպրոց):
        Նոր Գեղիի մշակույթի տանը մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել գալա-համերգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը, ԱԺ նախագահի օգնական Ս.Լոքյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք:
Մարզային փուլի մասնակից բոլոր աշակերտները Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրվել են նվերներով, իսկ յուրաքանչյուր տարիքային խմբերի առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հիշյալ աշակերտներն ու նրանց ուսուցչուհիները՝ հատուկ նվերներով:
          Փառատոնի ամենակրտսեր մասնակիցն արժանացել է ՀՀ Կոտայքի մարզպետի հատուկ մրցանակի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36