Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

31.10.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել 2013-2014 ուսումնական տարվա <<Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ>> մրցույթի մարզային փուլի անցկացման նապատակով ՀՀ Կոտայքի մարզպետի կարգադրությամբ ձևավորված մարզային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է եղել հիշյալ մրցույթի մարզային փուլի արդյունքների ամփոփման մասին հարցը:
Հանձնաժողովի անդամները զեկուցել են, որ համապատասխան իրազեկումների և հայտարարությունների տարածման փուլից հետո, ըստ մարզի մարզի հանրակրթական դպրոցներից ստացված հայտերի, մրցութային գործընթացը կազմակերպվել է Հրազդանի NN 2,4,8 հիմնական և Քանաքեռավանի ու Աղավնաձորի միջնակարգ դպրոցներում:
Ամփոփելով և վերլուծելով հիշյալ դպրոցներում հանձնաժողովի կողմից դիտարկված բաց դասերի, գործնական պարապմունքների և հմտությունների արդյունքները` մարզային հանձնաժողովը որոշել է 2013-2014 ուսումնական տարվա <<Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ>> մրցույթի հաղթողներ են ճանաչել Հրազդանի Ա. Մռավյանի անվան N 4 հիմնական դպրոցի զինվորական ղեկավար Արտուշ Աբգարյանը և Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի զինվորական ղեկավար Համլետ Մանուկյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36