Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

31.10.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ.Նահապետյանը ներկայացրել է համայնքների բյուջեների` սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը:
Մարզի խորհրդի ներկաներին օրակարգի երկրորդ հարցի՝ համայնքներում նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կ.Հունանյանը: Այնուհետև մարզի մի շարք համայնքների խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովներում անցկացված մոնիտորինգի արդյունքների մասին տեղեկատվություն է տրամադրել մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա.Պետրոսյանը:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ս.Հակոբյանը նիստի ներկաներին համապատասխանաբար զեկուցել է համայնքների ղեկավարների կողմից առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքների և մարզպետարան ներկայացված հաշվետվությունների, համայնքային ծառայության խնդիրների և իրավիճակի, ձմռան նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև համայնքների բնակչության հաշվառման գործընթացի մասին:
Մարզխորհրդի նիստի օրակարգի վերջում քննարկվել են այլ հարցեր ևս՝ մասնավորապես, Ս.Հակոբյանը ներկաներին լուսաբանել է ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի <<ՀՀ մարզերում պետական կառավարման մասին>> ՆՀ-728 հրամանագրում կատարված լրացումների, ս/թ նոյեմբերի 28-ին կայանալիք Հեռուստամարաթոնի և ս/թ դեկտեմբերի 28-ին նախատեսվող Համահայկական վիճակախաղի վերաբերյալ տեղեկություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32