Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

30.10.2013

ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի գլխավորած պատվիրակության և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի մասնակցությամբ:
Մարզպետն ողջունել է հյուրերին և հանդիպման շրջանակներում դեսպանի հետ զրուցել է միջմարզային և միջքաղաքային համագործակցության հնարավորությունների, ինչպես նաև Կոտայքի մարզի զբոսաշրջության ոլորտում ինվեստիցիոն հնարավոր ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև տեղի է ունեցել <<Հայ-ղազախական հարաբերություններ և տուրիզմի զարգացման հեռանկարներ>> թեմայով սեմինար քննարկում: Ա.Բոզժիգիտովը ներկաներին ծանոթացրել է Ղազախստանի Հանրապետության վերջին տարիների ձեռքբերումներին, ինչպես նաև Ղազախստանում հայկական համայնքի գործունեությանը: Սեմինարի ընթացքում ելույթ են ունեցել նաև ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանատան առաջին քարտուղար Ժ.Ումբետովը, հայկական տուրիստական գործակալության ներկայացուցիչ Ա.Խաչատրյանը և Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչ Լ.Սերգոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57