Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՒՌՆՈՒՍ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ, ԱՐԶՆԻ ԵՎ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

19.10.2013

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի Նուռնուս, Բյուրեղավան, Արզնի և Պտղնի համայնքներ:
Նուռնուս համայնքի հիմնական դպրոցում Կոտայքի մարզպետը հանդիպել է ուսուցիչների հետ, պատասխանել նրանց կողմից տրվող հարցերին, այնուհետև համայնքնապետարանում տեղի է ունեցել տվյալ համայնքում մարզպետարանի կողմից իրականացված վարչական վերահսկողության ակտերի շուրջ քննարկում:
Մարզպետն այցելել է նաև Բյուրեղավան համայնք, որտեղ ևս տեղի է ունեցել հանդիպում-քննարկում մարզպետարանի ենթակայությամբ գործող տեղի հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ և համայնքում իրականացված վարչական վերահսկողության ակտերի քննարկում:
Արզնի համայնքում մարզպետը այցելել է տեղի դպրոց և մանկապարտեզ, ինչպես նաև զրուցել է մանկավարժների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին:
Պտղնի համայնքում Կ.Շահգալդյանը հանդիպել է տեղի դպրոցի ուսուցչական անձնակազմին, այնուհետև գյուղապետարանում քննարկել է իրականացված վարչական վերահսկողության ակտերի մանրամասները
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33