Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ

18.10.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել 2013-2014 ուսումնական տարվա <<Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ>> մրցույթի մարզային փուլի անցկացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի նիստը, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Հանձնաժողովի նիստում ազդարարվել է 2013-2014 ուսումնական տարվա <<Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ>> մրցույթի մարզային փուլի մեկնարկն ու համապատասխան ուսումնական հաստատություններից հայտերի ընդունման գործընթացի սկիզբը:
Հանձնաժողովի անդամները լսել են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի սռաջատար մասնագետ Կ. Սեդրակյանի հաղորդումները հանրակրթական դպրոցներին իրազեկումների, ինչպես նաև մրցույթի մասնակիցների գնահատման մեթոդաբանության մասին:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարվել է ապահովել հիշյալ մրցույթի մասին տեղեկատվությունը մարզի հանրակրթական դպրոցներին իրազեկելու գործընթացը, իրականացնել մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերի ընդունումը, նախապատրաստել մրցույթին մասնակցել ցանկացող զինվորական ղեկավարների ու քաղաքացիական պաշտպանության շտաբի պետերի աշխատանքների գնահատման նպատակով համապատասխան դպրոցներ այցելությունների ժամանակացույց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33