Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

18.10.2013

<<Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ>> մրցույթի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի անդամներն այս օրերին այցելում են մարզի հանրակրթական դպրոցներ, մասնակցում <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի բաց դասերի և գործնական պարապմունքների:
Հանրակրթական դպրոցներիից ստացված հայտերի հիման վրա կազմված ժամանակացույցի համաձայն մարզային հանձնաժողովի անդամներն այցելել են Քանաքեռավանի միջնակարգ, ինչպես նաև Հրազդանի N 4 և N 8 հիմնական դպրոցներ:
Հանձնաժողովի անդամները հանգամանորեն դիտարկել են դպրոցների զինվորական ղեկավարների և քաղպաշտպանության շտաբի պետերի աշխատանքները, գնահատումներ իրականացրել վերջիններիս կողմից կրթօջախներում ծավալվող աշխատանքների ուղղությամբ:
Հավելենք, որ <<Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ>> մրցույթի մարզային փուլն ամփոփվելու է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33