Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԿՈՏԱՅՔ-2013>> ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

07.10.2013

Աբովյանի մարզամշակութային կենտրոնում կայացել է Կոտայքի մարզի պարարվեստի 5-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և մարզպետարանի մի շարք այլ պաշտոնատար անձինք:
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված էին ժողովրդական և ազգագրական պարերի անվանակարգերը, իսկ մասնակիցները հանդես են եկել երկու տարիքային խմբերով. առաջին տարիքային խումբ` 8-14 տարեկան, երկրորդ տարիքային խումբ` 14 տարեկանից բարձր: Երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված պարային համույթները և անհատ կատարողները պարգևատրվել են հուշամեդալներով /ոսկի, արծաթ, բրոնզ/ և 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներով:
Մրցույթ-փառատոնին մասնակցել են մարզի տարբեր համայնքներից 26 պարային համույթներ և հինգ մենապարողներ:
<<Ժողովրդական պար>> անվանակարգում 8-14 տարեկանների խմբում մրցանակակիրներ են դարձել. համապատասխանաբար՝ Հրազդան քաղաքի <<Ծիլեր>> պարային համույթը, Բալահովիտ գյուղի <<Ծաղկունք>> պարային համույթը և Հրազդանի <<Արևներ>> պարային համույթը:
<<Ժողովրդական պար>> անվանակարգում 14 տարեկանից բարձր տարիքային խմբում մրցանակակիրներ են դարձել. համապատասխանաբար՝ Աբովյանի <<Հուշեր>> պարային ստուդիան, Հրազդանի <<Նինահար>> պարային համույթը և Հրազդանի <<Միկա>> պարային համույթը:
<<Ազգագրական պար>> անվանակարգում մրցանակակիրներ են դարձել, համապատասխանաբար Մեղրաձորի <<Արծափ>> պարային համույթը, Սոլակի <<Մուշ>> պարային համույթը և Հրազդանի <<Նռնենի>> պարային համույթը:
<<Մենապար>> անվանակարգում մրցանակակիրներ են դարձել, համապատասխանաբար՝ Էլեն Ավետիսյանն ու Ժաննա Նազարյանը՝ Աբովյանից, Աննա Աբելյանը, Մերի Սարգսյանը և Հասմիկ Հուսիկյանը՝ Հրազդանից և Սարգիս Պետրոսյանն ու Իննա Ծատուրյանը՝ Հրազդանից:
Մրցանակների և պատվոգրերի հանդիսավոր հանձնման արարողությունն իրականացրել է մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33