Նորություններ
Լրահոս
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ
07.10.2013

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետարանը կազմակերպել է մեծարման երեկո, որը տեղի է ունեցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնատար անձինք և մարզի տարբեր համայնքների ղեկավարներ:
Մարզի 67 համայնքների կրթօջախներից հրավիրված մանկավարժները ցերեկային և երեկոյան սեանսների ընթացքում հետևել են <<Հին Աստվածներ>> ներկայացմանը, իսկ բեմադրության ավարտին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզի մի շարք մանկավարժների պարգևատրել է պատվոգրերով և հուշանվերներով: