Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՇՆՈՐՀԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

07.10.2013

<<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամը 2012-2013թթ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, Երևանի Կոմիտասի անվ. Պետ. Կոնսերվատորիայի և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել է <<Զվարթնոց>> խորագրով Հայ երգի մրցույթ-փառատոնը, որն ուղեկցվում էր ԵՊԿ վոկալ-տեսական Ֆակուլտետի պրոֆեսորների դասընթացներով:
«,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի նպատակն էր երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, ինչպես նաև հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններին ու հնարավորություն ընձեռել տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ներկայացնելու հանրությանը իրենց կատարումները: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն էր հայտնաբերել հատկապես երաժշտական կրթություն չունեցող, բայց գերազանց ձայնային տվյալներ ունեցող անհատների:
Մրցույթում հաղթած երիտասարդներից` տասից ձևավորվեց <<Զվարթնոց>> խումբը: Խմբի կազմում էին նաև Կոտայքի մարզի Գառնի համայնքից` Ներսես Ավետիսյանը և Կապուտան համայնքից` Վահե Հակոբյանը:
2013 թվականի օգոստոսի 22 –ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայի Բուրգաս, Նեսեբր, Պոմորիա, Սբ. Վլաս քաղաքներում անցկացվել է ,,World Folk 2013'' ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթը, որին մասնակցել և նշանակալի ձեռքբերումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող <<Զվարթնոց>> խումբը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33