Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2013

Սիրելի ուսուցիչնե՛ր

Ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ և մաղթում, որ այս յուրահատուկ տոնը պարգևի Ձեզ անսահման բերկրանք ու բարձր տրամադրություն:
Հարկ է նշել, որ ուսուցչի բացառիկ կերպարը մշտապես առկա է յուրաքանչյուրիս վառ հիշողություններում, քանզի Դուք եք եղել բազմաթիվ անվանի մարդկանց ներշնչանքի աղբյուրն ու կյանքի ճշմարիտ ուղու ըմբռնման ուղեցույցը, ուստի ցանկանում եմ Ձեզ բարեկեցություն, քաջ առողջություն և ամենայն բարիք:
Տոնական այս օրվա շրջանակներում պետք է ընդգծենք նաև ուսուցչի գործունեության նկատմամբ պետական հոգածության առանցքային դրսևորումները, և վստահաբար նշենք, որ այդ ամենն այսուհետ ևս լինելու է շարունակական:
Դարձյալ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ բարեմաղթում Ձեզ լավատեսություն և տոկունություն:


Հարգանքներով
                                                                       Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28