Նորություններ
Լրահոս
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՖԻՆԱՆՍՆԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ>> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
26.09.2013
![](http://kotayk.mtad.am/files/n_pics/3905_s.jpg)
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի վարչական շենքում բացվեց <<Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. Ֆինանսներ բոլորի համար>> ցուցահանդեսը, որը հնարավորություն է ընձեռում Կոտայքի մարզի դպրոցականներին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին մասնակցել ու ծանոթանալ ազգային դրամի շրջանառության պատմությանը և Կենտրոնական Բանկի գործունեությանը:
Միջոցառման օրերի ընթացքում կլինեն տարբեր ուսուցողական և ճանաչողական դասընթացներ աշակերտների և մասնակցել ցանկացողների համար:
Միջոցառման բացմանը ներկա էր ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ:
Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 29-ը:
Լուսանկարը www.cba.am կայքից