Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

05.09.2013

 

 

Մարզպետարանում տեղի է ունեցել <<Կոտայք-2013>> պարարվեստի մարզային 5-րդ մրցույթ-փառատոնի կազմակերպական հանձնախմբի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Խորհրդակցությանը մասնացել են հիշյալ հանձնախմբի անդամները, մարզի պարային համույթների և մշակութային հաստատությունների ղեկավարներ: Խորհրդակցության շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը ներկայացրել է պարարվեստի մարզային ավանդական փառատոնի կանոնադրության նախագիծը, ինչպես նաև հիշյալ միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Փառատոնի կազմակերպական հանձնախմբի որոշմամբ մարզի պարային համույթների կողմից հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2013 թվականի սեպտեմբերի 20-ը, իսկ <<Կոտայք-2013>> պարարվեստի մարզային 5-րդ մրցույթ-փառատոնը նախատեսվել է կազմակերպել սեպտեմբերի 28-ին: Հավելենք նաև, որ փառատոնի կանոնադրությունը, մասնակցության հրավերն ու հայտի ձևը տեղադրված են մարզպետրանաի պաշտոնական կայքի <<Հայտարարություններ>> բաժնում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33