Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

01.09.2013

Մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպվել են տոնական միջոցառումներ:
Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումների ընթացքում իրենց պարային ու երաժշտական կատարումներով հանդես են եկել կրթօջախների շնորհալի սաները, ինչպես նաև մարզի լավագույն խմբերն ու անհատ կատարողները:
Նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող համադպրոցական ձեռնարկներին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք և համայնքների ղեկավարներ, դպրոցների ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին շնորհավորել և նորովի հաջողություններ են մաղթել 2013-2014 ուսումնական տարում:
Նախնական տվյալներով 2013-2014 ուսումնական տարում մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում կձևավորվեն 1345 դասարաններ-27968 աշակերտներով: Առաջին դասարան կհաճախեն շուրջ 3550 աշակերտներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28