Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ, ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.08.2013

     Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և մաղթում, որ նոր ուսումնական տարին մեկնարկի դրական միտումներով ու ընթանա առողջ մտքի, հաջողությունների և ձեռքբերումների գերակայություններով:
  Այսօր կարևորագույն ու նշանակալի տոն է բոլորի համար, հատկապես այն փոքրիկների, ովքեր առաջին անգամ կնստեն դպրոցական նստարաններին: Տոն է այն բոլոր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների հոգում, ովքեր մեծագույն սպասումով են դիմավորում նոր ուսումնականը` նոր ծրագրերի կիրառման, նոր գիտելիքների ձեռքբերման հստակ նպատակադրմամբ:
   Բոլորիս է հայտնի, որ պետական կրթական քաղաքականության հիմքում դրված է աշակերտներին լավագույն և մրցունակ գիտելիքներով ապահովելու, ինչպես նաև նրանց հայրենասիրական ոգին բարձր պահելու հրամայականը: Ահա և այդ շեշտադրումներն էլ լինելու են այս ուսումնական տարվա հիմնական կարգախոսներն ու կրթօջախների գործունեության հիմնական առանցքը:
     Յուրաքանչյուր հզոր պետության շարժիչ ուժը կրթված հասարակության գոյությունն է, ուստի ցանկանում եմ, որ մեր դպրոցներն այդ իրողությունը դարձնեն իրենց գերակա սկզբունքը` մատուցելով համապատասխան գիտելիքներ և հմտություններ:
  Այս տոնական օրվա կապակցությամբ կրկին անգամ շնորհավորում եմ մեր մանկավարժներին, աշակերտներին, ինչպես նաև առաջին զանգի ղողանջների ներքո իրենց երեխաներին կյանքի նոր փուլ ուղեկցող ծնողներին:
Ամենայն բարիք Ձեզ:

    Հարգանքներով
                                             Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28