Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶԻՆՂԵԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

26.08.2013

Օգոստոսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Նաիրիի զինվորական կոմիսարիատներում տեղի կունենան ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ զինվորական կոմիսարիատի համատեղ աշխատանքային ծրագրով նախատեսված եռօրյա ուսումնամեթոդական պարապմունքներ` ՀՀ հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների մասնակցությամբ:
Մարզկենտրոն Հրազդանի զինվորական կոմիսարիատում հիշյալ պարապմունքների բացման արարողությունից առաջ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, ողջունել ձեռնարկի մասնակիցներին` միաժամանակ ներկայացնելով զինվորական ղեկավարների աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը, վերջիններիս գործունեության կարևորություններն ու գերակայությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28