Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2013>> ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԿԱՅԱՑԵԼ Է ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

25.08.2013

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 19-ին մեկնարկած «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են 2041 ընտանիքներ` Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքների փոխարեն:
Ի տարբերություն նախորդ տարիների` այս հոբելյանական մրցույթին սահմանված են եղել մրցանակներ` թիմային հաղթանակի համար, որի արդյունքում Կոտայքի մարզը գրավել է երկրորդ պատվավոր հորիզոնականը և ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին հանձնել է խորհրդանշական գավաթ:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթում Կոտայքի մարզն ունեցել է ներքոհիշյալ արդյունքները.
Երրորդ տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Եղյանների ընտանիքը (Բյուրեղավան քաղաք)` արժանանալով ՀՀ Նախագահի հավաստագրին և դրամական պարգևի:
Չարենցավան քաղաքից Նազարբեկյանների ընտանիքը առաջին տարիքային խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը <<բասկետբոլի գնդակի նետում>> մարզաձևից.
Չարենցավան քաղաքից Սահակյանների ընտանիքը չորրորդ տարիքային խմբում նույն մարզաձևից զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Բյուրեղավան քաղաքից Ասատրյանների ընտանիքը երկրորդ տարիքային խմբում նույն մարզաձևից ևս զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Նոր Հաճըն քաղաքից Արմենակյանների ընտանիքը երկրորդ տարիքային խմբում նույն մարզաձևից զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Բյուրեղավան քաղաքից Եղյանների ընտանիքը <<80մ փոխանցավազք>> մարզաձևում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28