Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

23.08.2013

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը աշխատանքային այցելությունների շրջանակներում հանդիպել է մարզի մի շարք համայնքների առողջապահական և կրթական հիմնարկների տնօրենների, ինչպես նաև տվյալ համայնքների ղեկավարների ու ազգաբնակչության հետ:
Մարզպետը նախ այցելել է Աբովյան համայնք, որտեղ ծանոթացել N5, N7 և N10 հիմնական դպրոցների շենքային, ինչպես նաև շահագործման պայմաններին: Նշված դպրոցներում տեղի են ունեցել նաև հանդիպում քննարկումներ ուսուցչական կոլեկտիվների հետ:
Այնուհետև մարզպետը ծանոթացել է Նոր Գյուղ-Զովաշեն կենսական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին, զրուցել է շինարարների հետ և տվել համապատասխան ցուցումներ:
Հատիս գյուղում Կոտայքի մարզպետը հանդիպել է ազգաբնակչությանը և քննարկել նրանց հուզող հարցեր, որից հետո տեղի է ունեցել այցելություն հարևան Զովաշեն համայնք, ինչպես նաև տեղի միջնակարգ դպրոց:
Այցելության վերջում Կ.Շահգալդյանը ծանոթացել է Կապուտան համայնքի բժշկական ամբուլատորիայի գործունեությանը, ինչպես նաև այցելել է տեղի միջնակարգ դպրոց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28