Նորություններ
Լրահոս
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
20.08.2013

Ծաղկաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել մշակութային միջոցառում Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Ծաղկաձորի քաղաքապետի ուղեկցությամբ:
Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ներկայացվել են հայ երգի ու պարարվեստի ինքնատիպ կատարումներ, իսկ համերգային ծրագիրն ավարտվել է հրավառությամբ: