Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԽԱՉ

20.08.2013

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում 2013-թվականի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Խաչադրման արարողություն, ըստ որի Սուրբ Խաչի վրա տեղադրվել է 1713 -րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:
Կոտայքի մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի մի շարք համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը:
Խաչադրման արարողությունից հետո հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, աղանդերով ու սուփրայով ուրախ տոնահանդես են կազմակերպել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34