Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է <<ԲԱԶԵ 2013>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

13.08.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանը, Կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք Ծաղկաձորում մասնակցել են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացմանը:
ՀՀ վարչապետը շնորհավորել է երիտասարդներին հավաքի մեկնարկի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գալիք տարում բազեականների թիվը կավելանա ևս հարյուրով:
Այնուհետև կառավարության ղեկավարը զրուցել է երիտասարդների հետ՝ պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում են 500 երիտասարդներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային և ինտելեկտուալ խաղերում։ Հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։
Հարկ է նշել, որ <<Բազե Կոտայք>> մարզային երիտասարդական հավաքի ընթացքում լավագույնը ճանաչված 9 մասնակիցներից կազմված Կոտայքի մարզի ջոկատն ընգրկված է համահայկական երիտասարդական հավաքի կարմիր ճակատում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49