Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
12.08.2013

Սիրելի՛ երիտասարդներ
Շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում, որ այս ինքնատիպ ու խանդավառ տարիները Ձեզ պարգևեն անմոռանալի հիշողություններ հետագա ողջ կյանքի ընթացքում:
Համոզված եմ, որ Ձեր եռանդի, լավատեսության և արդի մտածողության շնորհիվ նպաստելու եք մեր հանրապետության օրեցօր զարգացմանն ու առաջընթացին, քանզի Դուք աշխարհին եք ներկայանում մեր ազգի ինքնատիպությամբ և պատմամշակութային արժեքներով ու միևնույն ժամանակ ներմուծում եք նոր ավանդույթներ` այդ ամենը արդյունավետորեն համադրելով միմյանց հետ:
Տոնական այս գեղեցիկ օրվա շրջանակներում կրկին շնորհավորելով՝ ցանկանում եմ հավելել երիտասարդների հանդեպ ցուցաբերվող անսահման հոգատարությամբ լեցուն պետական քաղաքականության իրողությունները, որոնք տարեցտարի ընդլայնում են իրենց ծավալները և ուղղությունները:
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, երջանկություն և բազմաթիվ հաջողություններ:
Հարգանքներով
Կ.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ