Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.08.2013

Սիրելի' շինարարներ
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում, որ Ձեր նշանակալի գործունեության արդյունքում կերտեք այնպիսի կառույցներ, որոնք կհարատևեն և կգնահատվեն մեր գալիք սերունդների կողմից:
Աստծո կամոք հայ շինարարին տրված յուրօրինակ տաղանդի արդյունքում ծնված բացառիկ ստեղծագործությունները մշտապես երախտագիտորեն են ընկալվել ու գնահատվել սերունդների կողմից, որոնք դարերով պահպանվել և այժմ դարձել են մեր հպարտությունն ու աշխարհին ներկայանալու ինքնատիպ այցեքարտը:
Տոնական այս օրվա շրջանակներում ցանկանում եմ ընդգծել նաև Ձեր գործունեության արդիականացմանն ուղղված բոլոր կարևորությունները, որոնք կապահովեն մերօրյա շինարարական արվեստի կատարելագործումն ու համապատասխանեցումը ժամանակի պահանջներին և հրամայականներին:
Դարձյալ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ` ցանկանում եմ, որ մեր երկրում ընդմիշտ հարատևի խաղաղությունը, իսկ Ձեր ընտանիքներում՝ բարօրությունը:
Ամենայն բարիք Ձեզ:


Հարգանքներով
                                                                                                                Կ.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33