Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

09.08.2013

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը աշխատանքային այցելությունների շրջանակներում հանդիպել է մարզի մի շարք համայնքների առողջապահական և կրթական հիմնարկների տնօրենների, ինչպես նաև տվյալ համայնքների ղեկավարների հետ:
Մարզպետը նախ այցելել է Զորավան համայնք, որտեղ ծանոթացել դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտական փուլին, զրուցել է շինարարների և դպրոցի տնօրենի հետ՝ տվել է համապատասխան ցուցումներ:
Այնուհետև մարզպետն այցելել է Արագյուղ համայնք, որտեղ հանդիպել է գյուղացիներին և զրուցել է նրանց հետ գյուղում անհրաժեշտ լուծում պահանջող առկա խնդիրների վերաբերյալ, որից հետո մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ծառացաց հարցերի շուրջ տալ եզրակացություններ հետագա աշխատանքների ծավալները հստակեցնելու նպատակով: Արագյուղում մարզպետը այցելել է նաև բժշկական ամբուլատորիա, այնտեղ ծանոթացել է մինչ օրս ընտանեկան բժշկության կատարելագործման ուղղությամբ ամբուլատորիայի բժիշկների կատարած աշխատանքներին, իսկ աշխատակազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:
ՀՀ Կոտայքի մարզպետը Սարալանջ համայնքում կատարած այցելության շրջանակներում այցելել է տեղի հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի շենքի առկա վիճակին:
Կ. Շահգալդյանը աշխատանքային այցելության վերջում հանդիպել է Բուժական համայնքի ազգաբնակչությանը, այնուհետև այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է շինարարական աշխատանքների ավարտական փուլին, որից հետո տեղի է ունեցել մարզպետի աշխատանքային հանդիպումը Բուժականի բժշկական ամբուլատորիայի աշխատակիցների հետ: Մարզպետն ամբուլատորիայում քննարկել է ընտանեկան բժշկության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33