Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

07.08.2013

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը աշխատանքային այցելությունների շրջանակում հանդիպել է մարզի մի շարք համայնքների առողջապահական և կրթական հիմնարկների տնօրենների, ինչպես նաև տվյալ համայնքների ղեկավարների հետ:
Մարզպետը նախ այցելել է Արտավազ համայնք, որտեղ ծանոթացել է դպրոցների առկա վիճակին և տնօրենների հետ քննարկել է վերանորոգման հրատապության հարցերը, որից հետո այցելել է նաև համայնքում կառուցվող մանկապարտեզի շինարարական հրապարակ: Տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին և զրուցել շինարարների հետ:
Այնուհետև մարզպետն այցելել է Մեղրաձոր համայնք, որտեղ ծանոթացել է դպրոցի շինարարական աշխատանքների ավարտական փուլին: Համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի հետ քննարկել է կատարված, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների անհրաժեշտության մասին, որից հետո այցելել է գյուղի գործող մանկապարտեզ: Համայնք կատարված այցելության վերջում Կ.Շահգալդյանը շրջել է Մեղրաձորի առողջության պահպանման առաջնային կենտրոնով, իսկ աշխատակազմի հետ զրուցել է ընտանեկան բժշկության զարգացման ու կատարելագործման հիմնախնդիրների վերաբերյալ:
Աշխատանքային այցելության վերջում ՀՀ Կոտայքի մարզպետն այցելել է Աղավնաձոր համայնք, որտեղ ծանոթացել է կիսակառույց մանկապարտեզի առկա վիճակին և համայնքի ղեկավարի հետ քննարկել է անհրաժեշտ ներդրումների և շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու, ինչպես նաև շահագործման խնդիրների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33