Նորություններ
Լրահոս
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՏՈՒՌԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
05.08.2013

Տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Արգել համայնքի Թուխ Մանուկ մատուռի բացման արարողությունը; Կառույցի ճարտարապետն է Վ. Թադևոսյանը, իսկ շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կատարվել է նույն գյուղի բնակիչ բարերար Ա. Հակոբյանի և նրա ընկերների միջոցներով:
Մատուռի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, նախարարներ և ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև հյուրեր արտերկրից և Հայաստանի Հանրապետությունից:
Հարկ է նշել, որ մինչև մատուռի բացման արարողությունը Արգելի մշակույթի տանը տեղի է ունեցել համայնքի երիտասարդության հանդիպումը ՀՀ կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի հետ: