Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ <<ՍՓՅՈՒՌՔ>> ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2013 ԾՐԱԳԻՐԸ

02.08.2013

Օգոստոսի 2-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, շնորհավորել է ծրագրի մասնակիցներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ, նշել, որ ավարտվել է ամառային դպրոցի 2013թ ծրագիրը, սակայն hայապահպանությանն ուղղված այս ծրագրի արդյունքները ակնհայտ կդառնան, երբ մասնակիցները վերադառնան իրենց բնակության երկրներ և կիրառեն այն գիտելիքներն ու հմտություններն, որոնք ձեռք են բերել «Սփյուռք» ամառային դպրոցում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել և ծրագրի մասնակիցներին շնորհավորել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը՝ նշելով, որ մեծ պատիվ է հայապահպանությանն ու հայրենաճանաչությանն ուղղված այս ծրագիրն իրականացնել գեղատեսիլ Ծաղկաձորում: Մասնակիցներին իր աղջույնի խոսքն է հղել նաև Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33