Նորություններ
Լրահոս
ՀԱՆՔԱՎԱՆԻ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
24.07.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» և «Հասմիկ» ճամբարներ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հանդիպելու նպատակով: Հարկ է նշել, որ ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: Տարեկան ծրագրին մասնակցում է 3000 երեխա, որոնց հանգիստն իրականացվում է 2 հերթափոխով` յուրաքանչյուրը 20 օր տևողությամբ: Ճամբարներում հանգստացող երեխաները Տիգրան Սարգսյանին ողջունել են իրենց ճամբարների կարգախոս-ծափողջույններով, ինչպես նաև պատրաստած պարային ելույթներով: ՀՀ Վարչապետը տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցուցյամբ շրջել է ճամբարների տարածքում, ծանոթացել է երեխաների սենյակային պայմաներին, ինչպես նաև ճաշարանների առկա վիճակին: Յուրաքանչյուր ճամբարում, շրջայցի ավարտին ՀՀ Վարչապետը ողջունել է երեխաներին և հավաստիացրել նրանց, որ ՀՀ կառավարությունը մշտապես գտնվում է նրանց կողքին: