Նորություններ
Լրահոս
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ Է <<ՍՓՅՈՒՌՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ>> ԵՎ <<ԱՐԻ ՏՈՒՆ>> ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
22.07.2013

Հուլիսի 19-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի երրորդ փուլի հանդիսավոր փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները ինչպես նաև դասավանդող ուսուցիչներ:
ՀՀ վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով և իր ելույթում կարևորել է մասնակից երեխաների ակտիվությունը, ինչպես նաև նրանց ցանկալի հայրենադարձությունը և հայրենիքի հետ սերտ կապերի ամրապնդումը: