Նորություններ
Լրահոս
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ
10.07.2013

Միջոցառումը կազմակերպել էր Կոտայքի մարզպետարանը մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, որը միտված է մարզում մշակույթի, ինչպես նաև արվեստի զարգացմանը:
Մարզի մշակույթի բնագավառի շնորհալի երեխաների, ուսուցիչների և արվեստի ոլորտի գեղարվեստական կոլեկտիվների ձեռքբերումներին նվիրված մարզային ցերեկույթի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը, մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանը: Տաղանդավոր երեխաները, ինչպես նաև նրանց ուսուցիչները մարզպետի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով: