Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.07.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ և մաղթում, որ մեր երկրի համար կարևորագույն այս փաստաթղթի՝ հիմնական օրենքի, ընդունման տարեդարձը յուրաքանչյուրիս պարգևի տոնական տրամադրություն:
Հարկ է նշել, որ այս հիմնարար փաստաթղթի ընդունմամբ մեր երկիրը որդեգրել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև կայուն առաջընթացի հիմնարար ուղղին, ուստի ցանկացած հայ պետք է բարձր դասի այս իրադարձության կարևորությունը:
Համոզված եմ, որ տարիներ հետո ամրապնդելու ենք մեր միասնականությունը և ստեղծելու ենք Սահմանադրության մեջ ամրագրված յուրաքանչյուր օրենքի տարրի գերակայության Հայաստանը:
Դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում եմ Ձեզ երջանկություն, լավատեսություն և բարեկեցություն, իսկ մեր երկրին` խաղաղություն ու կայուն զարգացում:
Հարգանքներով Կ.Շահգալդյան