Նորություններ
Լրահոս
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.06.2013

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ մարզկենտրոն Հրազդանի Բարության պուրակում կառուցված <<Խաչ-մատուռ>> հուշարձանում կազմակերպվել է մոմավառության արարողություն: Հիշյալ արարողությանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի, ինչպես նաև մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմերի ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամներ:
Մոմավառության այս նախաձեռնության ընթացքում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վ. Հունանյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, տեղեկատվութուն տրամադրել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա մասին և վերջինիս հաջորդող ժամանակահատվածում մարզում իրականացվելիք միջոցառումների, ինչպես նաև անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվելիք աջակցության մարզային ծրագրի դրույթների վերաբերյալ:
Մոմավառության արարողությունը շարունակվել է մինչ օրվա ավարտը