Նորություններ
Լրահոս
<<ԱՐԵՎԻԿ>> ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
26.06.2013

Ծաղկաձորում գտնվող <<Մարիոթ>> հյուրանոցի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել <<Արևիկ>> մանկական երգչախմբի համերգային ծրագիրը:
Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանի հրավերով կազմակերպված համերգին ներկա են եղել ինչպես Ծաղկաձորի, այնպես էլ հարակից համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր և արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ:
<<Արևիկ>> մանկական երգչախմբի համերգային ծրագրին մասնակցել են նաև վերջինիս այն սաներն, ովքեր Ծաղկաձոր համայնքի բնակիչներ են: