Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.06.2013

Սիրելի՛ բուժաշխատողներ
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում, որ Ձեր պատասխանատու աշխատանքի կատարելագործումը մշտապես նպաստի մեր ազգաբնակչության առողջության լիարժեք պահպանմանը:
Բուժաշխատողի առաքելությունը հասարակության կողմից մշտապես ընկալվել է որպես ամենապատասխանու և ամենազգայուն գործունեություն, որի հիմքում դրված է մարդու առողջության համար բժշկի կողմից կիրառվող խորը մասնագիտական և հաճախ էլ անձնուրաց հմտությունների կիրառումը:
Համոզված եմ, որ Հիպոկրատի երդումը յուրաքանչյուրիդ հոգում է, ուղեկցում է Ձեզ ողջ գիտակցական կյանքի ընթացքում և նպաստում է Ձեր կողմից ցուցաբերվող յուրօրինակ մարդասիրական որակների դրսևորմանը:
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորելուն զուգահեռ` վստահ եմ, որ համակարգում ներդրվող բարեփոխումները, Ձեր անմիջական մասնակցությամբ, առաջիկայում կունենան իրենց ցանկալի արդյունքները և կնպաստեն առողջապահական համակարգի առավել արդյունավետ գործունեությանը:
Կրկին շնորհավորում եմ ու ցանկանում Ձեզ ուժ, եռանդ, անկոտրում կամք և ամենայն բարիք:
Հարգանքներով
Կ.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ