Նորություններ
Լրահոս
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՐԵՍՍԱԱՐԵ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
17.06.2013

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնք է այցելել Էստոնիայի Հանրապետության Կուրեսսաարե քաղաքի պատվիրակությունը: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն ու Կուրեսսաարե քաղաքապետ Մատի Մյաետալուն համատեղ քննարկվել են փոխադարձ համագործակցությանը վերաբերող հարցեր, նախանշել համագործակցային ուղղություններին և ոլորտներին վերաբերող ծրագրային սկզբունքները:
Այցելության վերջին օրը Ծաղկաձոր քաղաքի <<Ռոսիա>> հյուրանոցում կազմակերպված հանդիպման շրջանակներում Ծաղկաձորի և Կուրեսսաարեի քաղաքապետերի միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, որն իր մեջ է ներառում զբոսաշրջության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտներում շփումների հնարավորություններ և համատեղ ծրագրերի իրականացման մոտեցումներ: