Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.06.2013

Սիրելի՛ երեխաներ
Շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ և մաղթում, որ Ձեր անմեղ հայացքներում մշտապես արտացոլվեն մանկական բերկրանքով լեցուն խինդն ու երջանիկ ապրումները:
Այս յուրահատուկ օրվա կապակցությամբ հնչող շնորհավորանքներին զուգահեռ պետք է հավելեմ նաև, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց անհոգ մանկության ապահովումը մշտապես գտնվել և գտնվում է պետության հատուկ ուշադրության ներքո:
Ցանկանում եմ, որ տարվա բոլոր եղանակներին յուրաքանչյուր հայ ընտանիքում լսվի Ձեր կարկաչուն ծիծաղի ձայնը:
Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք:
Հարգանքներով
Կ.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ