Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.06.2013

Հարգելի՛ զորակոչիկներ
Շնորհավորում եմ բոլորիդ զորակոչի առիթով և մաղթում, որ գալիք երկու տարիների ընթացքում ամրապնդվի հայրենիքի նկատմամբ ունեցած Ձեր սերն ու նվիրվածությունը:
Հայրենիքը մեր տունն է, մեր ընտանիքը, մեր երեխաները, ուստի համոզված եմ, որ յուրաքանչյուրդ քաջ գիտակցում եք այս արժեհամակարգի առջև մատուցվող ծառայության կարևորությունը:
Օրեր առաջ մենք ազգովի տոնեցինք եռատոնը՝ հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրման տարեդարձ և Արցախի բանակի կազմավորման օր և յուրաքանչյուրս հպարտացանք ու խոնարհվեցինք այն նվիրյալների առջև ովքեր կերտել են այդ ձեռքբերումները, ուստի ցանկանում եմ Ձեզ ուժ, եռանդ և տոկունություն, որպեսզի կարողանաք դառնալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի արժանի զինվորը:
Կրկին շնորհավորում եմ և ցանկանում, որ կյանքի կարևորագույն դպրոցը ավարտեք գերազանցությամբ: Ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ:
Հարգանքներով
Կ.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ