Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
30.05.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանն անդրադարձել է 2013 թ. գարնանային զորակոչի կազմակերպման և անցկացման, 1997թ. ծնված պատանիներին զորակոչային տեղամասերում կցագրման, ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների ռազմական ուսումնական հաստատությունների դիմորդ-թեկնածուների ընտրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ծանոթացրել է մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքներին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է 2013 թվականի հինգ ամիսների դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը զեկուցել է մարզում շահագործվող հանքավայրերի գործունեության օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև հանքարդյունահանողների հողհատկացման փաստաթղթերի առկայության, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին, իսկ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Ն.Մարգարյանը ներկայացրել է մարզի 2013 թ. առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծությունը:
Մարզի խորհրդի նիստի ավարտին քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր ևս: