Նորություններ
Լրահոս
ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆ ԳԵՂԱՐԴԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
29.05.2013

ՀՀ ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող դպրոցականների ասմունքի մրցույթ փառատոնի Կոտայքի մարզի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Գեղարդի վանական համալիրում: Մրցույթ փառատոնին ներկա էին ՀՀ ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը, ինչպես նաև ազգային ժողովի պատգամավորներ և այլ պետական պաշտոնյաներ:
Մրցույթ փառատոնի հաղթողներին պարգևատրելուց հետո տեղի է ունեցել համերգային ծրագիր մարզի մշակութային խմբերի, ինչպես նաև անհատ կատարողների մասնակցությամբ: Հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով և այլ հուշանվերներով, այնուհետև Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ պարգևատրվել են նաև դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի մրցանակակիրները: