Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.05.2013

Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
Մայիսի 28-ը համարվում է հայ ժողովրդի կարևորագույն ու նվիրական երազանքի իրականացման խորհրդանիշը, քանզի դարավոր պայքարի արդյունքում կազմավորվել է առաջին հայկական հանրապետությունը:
Այս տոնը խորհրդանշում է ազատ և անկախ հայրենիք ունենալու մեր համազգային իղձերի դրսևորումներն ու ազդարարում հայ տեսակի ուրույն նկարագիրը:
Հանրապետության տոնի կապակցությամբ հնչող շնորհավորանքների հետ մեկտեղ՝ հաջողություններ մաղթելով հայրենի պետականության զարգացման և հզորացման պատասխանատու գործին, ցանկանում եմ, որ ավելի ուժեղ հայրենիքի կայացմամբ՝ իրականանան համայն հայության երազանքները:
Մայիսյան տոների հաղթական շարքն ամփոփող այս պատմական օրվա առիթով կրկին շնորհավորում եմ և ցանկանում ամենայն բարիք:
Հարգանքներով
Կ.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ