Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

23.05.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունները, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է մարզի համայնքների 2013 թվականի հինգ ամիսների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանը ներկայացրել է համայնքներում ոռոգման ներտնտեսային ցանցի ջրագծերի շահագործման, պայմանագրերի կնքման, մատակարարված ջրի վարձավճարների գանձման և ՋՕԸ-ների աշխատանքների կազմակերպման ու գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությունների օրակարգի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը ներկայացրել է մարզի համայնքներում թափոնների հավաքման և հեռացման աշխատանքներին, ինչպես նաև սանիտարական վիճակին վերաբերող տեղեկություններ:
Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը տեղեկատվություն է տրամադրել զինապարտների գրանցամատյանների վարման աշխատանքների իրավիճակի մասին: Այնուհետև աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա.Պետրոսյանը ներկայացրել է <<Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ>> ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հայեցակարգը և 2013 թ. արդյունքների ամփոփագիրը:
Տարածաշրջանային խորհրդակցությունների ավարտին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը զեկուցել է ՀՀ նախագայի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի, <<Լավագույն մարզական համայնք և մարզական բակ>> ստուգատեսի, ՀՀ սփյուռքի նախարարության <<Արի տուն>> ծրագրին վերաբերող դրույթներ, ինչպես նաև քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32