Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.05.2013

Սիրելի՛ շրջանավարտներ
Շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան օրվա կապակցությամբ և մաղթում, որ դպրոցական տարիներին ձեռք բերված գիտելիքները նպաստեն մեծ կյանքում` Ձեր կայացմանն ու առաջընթացին:
Մերօրյա իրականությունը պարտավորեցնում է, որպեսզի Դուք ճիշտ կողմնորոշվեք մասնագիտությունների ընտրության և հետագա ուսումնառության հարցերում, քանի որ մեր երկրի տնտեսությունը լավ մասնագետների կարիք իսկապես ունի:
Օգտվելով այս գեղեցիկ օրվա ընձեռած հնարավորությունից՝ ցանկանում եմ շնորհավորել մեր մանկավարժներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել Ձեր ճիշտ դաստիարակության, հայրենասիրական գաղափարներ սերմանելու, ինչպես նաև անսպառ գիտելիքների մատուցման գործում:
Համոզված եմ, որ տարիներ հետո կարոտով եք հիշելու դպրոցական տարիները, որոնք անփոխարինելի ու անկրկնելի են մարդկային կենսագրության էջերում:
Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ հասնեք Ձեր երազած բարձունքներին` դառնաք արժանի զավակը հայ ժողովրդի:
Ձեր կյանքի այս նշանակալի օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ և ցանկանում, որ այսօրվա բարձր և տոնական տրամադրությունը դառնա յուրաքանչյուրիդ մշտարթուն ուղեկիցը:

Հարգանքներով
                                                               Կ.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57