Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

18.05.2013

Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետն այցելել է Արզական համայնք, որտեղ արդեն փորձարկվել էր նորակառույց ոռոգման ջրագիծը և պատրաստ էր շահագործման:
Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Ալափարս համայնք, որտեղ իրականացվում են ոռոգման ջրագծի շինարարական աշխատանքներ: Ծանոթանալով աշխատանքների կատարման ընթացքին՝ Կոտայքի մարզպետը զրուցել է շինարարական, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ՝ տվել է համապատասխան հանձնարարականներ:
Այցելության շրջանակներում մարզպետը ծանոթացել է Չարենցավանի 4-րդ և 5-րդ հիմնական դպրոցներում իրականացվող վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների ընթացքին, զրուցել է դպրոցների տնօրենների և շինարարների հետ, ինչպես նաև տվել է համապատասխան հանձնարարականներ, իսկ 6-րդ դպրոցում քննարկել է հիմնանորոգված լողավազանի շահագործման, ինչպես նաև աշակերտներին ջրային մարզաձևեր ուսուցանելու համար անհրաժեշտ մասնագետների ներգրավման պայմանների մասին:
Այցելության վերջում մարզպետը ծանոթացել է Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում ընթացող Եղիշե Չարենցի հուշարձանի կառուցման աշխատանքներին, զրուցել է քանդակագործի և ճարտարապետի հետ, իսկ Չարենացավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ քննարկել է հուշարձանի հանդիսավոր բացման և հարակից տարածքի բարեկարգման միջոցառումներին վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33