Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵԶԴԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

16.04.2013

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Նոր Տարվա` Մալաքե Թաուսի  կապակցությամբ:

Մաղթում եմ, որ ազգային այս տոնի ուրախ տրամադրություններն ուղեկցեն Ձեզ ողջ տարվա ընթացքում` նպաստելով Ձեր ազգային ավանդույթների պահպանմանը:
Թո'ղ որ, այսուհետ ևս հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ընթանա դրական զարգացումներով:
Ցանկանում եմ, որ գարնան ու բնության զարթոնքի հետ յուրօրինակ կերպով համընկնող այս տոնը համայն եզդի ազգաբնակչությանը պարգևի երջանկություն ու մեծագույն հաջողություններ:
Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք:

Հարգանքներով

                                                                                                        Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33