Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԿՈՏԱՅՔ-2013>> ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԵՐԳԸ ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ

15.04.2013

Եղվարդի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել <<ԿՈՏԱՅՔ-2013>> երգարվեստի մարզային մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգը:
Արդեն իսկ մարզում ավանդույթ դարձած մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ՀՀ Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ` մարզային մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում և միտված է մարզում երգարվեստի զարգացմանը:
Մարզային մրցույթ–փառատոնի մրցութային փուլերին մասնակցել են մարզի տարբեր համայնքները ներկայացնող շուրջ քառասուն երիտասարդ երգիչներ` <<Ժողովրդական-աշուղական երգ>> և <<Էստրադային երգ>> անվանակարգերում:
Փառատոնի կազմակերպման նպատակներն են` աջակցել մարզում երգարվեստի զարգացմանը , բացահայտել մարզի՝ երգարվեստի տարբեր ժանրերում հանդես եկող երիտասարդ երգիչների կատարողական վարպետությունը և ստեղծագործական ձեռքբերումները:
Մրցույթ-փառատոնը անց է կացվել երկու փուլով՝ մրցութային և գալահամերգ-մրցանակաբաշխություն:
Մասնակիցների ելույթները գնահատել է մասնագիտական ժյուրին` 5-10 բալանոց համակարգով:
Եղվարդում կայացած գալա-համերգ մրցանակաբաշխությանը մասնակցել և երգարվեստի մրցույթ-փառատոնի մասնակիցներին շնորհավորել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Մրցույթ-փառատոնի մասնակիցներին շնորհավորանքի խոսքեր է հղել նաև ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հիշյալ մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ Արզաս Ոսկանյանը:
Գալա-համերգի շրջանակներում երկու անվանակարգերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված երգիչները պարգևատրվել են նվերներով և համապատասխան կարգի դիպլոմներով:
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանվել է նաև մեկական ՀՀ Կոտայքի մարզպետի հատուկ` Գրան-պրի մրցանակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33