Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 95-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

13.04.2013

Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Ոստիկանության 95-ամյա հոբելյանին և Ոստիկանության օրվա նվիրված հանդիսավոր նիստ:
Հոբելյանական հանդիսավոր նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:
Հայաստանի Ոստիկանության 95-ամյա հոբելյանի և Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքով նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Այնուհետև ելույթ է ունեցել ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Բադալյանը:
Մարզկենտրոնում կազմակերպված հանդիսավոր նիստի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու համար ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ինչպես նաև Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Եղվարդի բաժինների մի շարք ոստիկաններ:
Տոնական օրվա շրջանակներում մարզի ոստիկաններին պարգևներ են հանձնվել նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի, ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Բադալյանի, ինչպես նաև Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի կողմից:
Կոտայքի մարզպետի կողմից դրամական աջակցություն է ցուցաբերվել Արցախյան պատերազմում, ՀՀ Սահմանները պաշտպանելիս և ծառայական պարտականությունները կատարելիս զոհված` մարզի 13 ոստիկանների ընտանիքների:
Հայաստանի Ոստիկանության 95-ամյա հոբելյանին և Ոստիկանության օրվա նվիրված հանդիսավոր նիստին հաջորդել է մարզի լավագույն պարային համույթների ու անհատ կատարողների ուժերով կազմակերպված տոնական համերգը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33