Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 7-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

08.04.2013

Աբովյան քաղաքի շախմատի մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու ՀՀ կրթության նախարարության համատեղ նախաձեռնությամբ իրականացվող շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի մարզային-կիսաեզրափակիչ փուլն ու հաղթող թիմերին մրցանակների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի տնօրեն Ս. Լպուտյանը, Կոտայքի մարզպետարանի, Աբովյանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության /ՀԲԸՄ/ ներկայացուցիչներ:
Շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադան մեկնարկել է 2012 թ. աշնանը: Մրցաշարին մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից:
Մրցաշարի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ՝ շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում:
Աբովյանի շախմատի մարզադպրոցում կայացած միջոցառմանը պատանի շախմատիստներին ողջունել ու շնորհավորել են Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի տնօրեն Ս. Լպուտյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա. Վարդանյանը:
Կոտայքի մարզային փուլում արձանագրվել են հետևյալ արդյունքները.
1-ին տեղ – Աբովյանի N 4 ավագ դպրոց
2-րդ տեղ – Չարենցավանի ավագ դպրոց
3-րդ տեղ – Հրազդանի N 13 ավագ դպրոց
Մարզային փուլի առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած թիմերը իրավունք են ձեռք բերել մասնակցելու հանրապետական եզրափակիչ փուլին:
Հաղթող դպրոցական թիմերին հանձնվել են ՀՀ Կոտայքի մարզպետի պատվոգրեր և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից պատրաստված հուշանվերներ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33