Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
07.04.2013

Ջերմ բարեմաղթանքներով և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առիթով:
Թո'ղ որ, մայրության և գեղեցկության անկրկնելի ու հիասքանչ խորհուրդը Ձեզ պարգևի անսահման երջանկություն և տոնական յուրահատուկ զգացողություններ` իրականություն դարձնելով բոլոր նվիրական իղձերն ու երազանքները:
Տոնական այս բացառիկ օրվա շնորհավորանքներին պետք է զուգահեռենք նաև մեր անսահման երախտագիտությունը հայ մայրերի ու կանանց հանդեպ և փաստենք, որ Ձեր հավատարմության ու խոհեմության շնորհիվ միշտ եղել եք ազգապահպանության և մեր ժողովրդի բազում հաղթանակների անկյունաքարը:
Կանանց միամսյակի ավարտն ազդարարող, բայց միևնույն ժամանակ գարնանային երանգների և բնության զարթոնքի հետ համադրվող այս սքանչելի տոնի առթիվ դարձյալ շնորհավորում եմ և մաղթում, որ մեր մայրերի, կանանց, քույրերի ու աղջիկների առօրյայում հարատևեն սիրո, ընտանեկան ջերմության, խաղաղության և բարության զգացողությունները:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ