Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

05.04.2013

ՀՀ պաշտպանության նախարարության, օտարերկրյա պետությունների և ՀՀ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների և ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ապահովման և թեկնածուների մասնագիտական կողմնորոշման նպատակով Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Եղվարդի տարածաշրջաններում կազմակերպվել են հանդիպումներ հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների հետ:
Հանդիպումներին մասնակցել են Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, զինվորական կոմիսարներ, ՀՀ Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների սպաներ:
Բարձր դասարանների աշակերտներին հանգամանորեն ներկայացվել են ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացի կազմակերպման մանրամասները, ռազմական կրթության հիմնական ուղղություններն ու գերակայությունները:
ՀՀ Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների սպաները պատասխանել են նաև բարձր դասարանների աշակերտների և զինղեկների կողմից տրվող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18